Բրիտանացի խուզարկուները, որոնք հետաքննել են հետախուզակամն ՄԻ-6 ծառայության աշխատակցի Հարեթ Ուիլյամսի մահվան գործը, խոստովանել են, որ ամենայն հավանականությամբ, նա կործանել է ինքն իրեն: Ուիլյամսի մերկ աճյունը հայտնաբերվել էր սպորտային պայուսակի մեջ: Հետախույզները կարծում են, որ նա ինքն իրեն փակել է պայուսակում, սակայն պարզ չէ, թե ինչն է դրդել նրան նման փորձարկումներ կատարելու:
«Մենք չենք կարող դուրս գալ որևէ մեկի հետքի վրա, ով չպետք է լիներ նրա բնակարանում, և հիմք կա կարծելու, որ Հարեթն ինքն է մտել պայուսակի մեջ և չի կարողացել դուրս գալ»,- ասել են The Telegraph-ին հետաքննության մոտ կանգնած աղբյուրները:
Այս վարկածն ապացուցելու համար երկու բրիտանացի փորձագետ ընդհանուր առմամբ 400 անգամ փորձել են մտնել պայուսակի մեջ: Նրանք արդեն պատրաստ էին խոստովանել, որ անհնար է նման բան անել, սակայն բանակային սպան ցույց է տվել, որ նման բան հնարավոր է: Այսպիսով՝ խուզարկուները գալիս են այն եզրահանգման, որ Ուիլյամսը մահացել է սեքսուալ փորձարկման ժամանակ: Բացի այդ՝ պարզվել է, որ հանգուցյալը հետաքրքված է եղել ֆետիշիզմով և կլաուստրաֆիլիայով (սեր փակ տարածությունների հանդեպ):










































