Արտասահմանցի զբոսաշրջիկները հունվարից կարող են տեսնել ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի զմրսված մարմինը, որն ամփոփված է Փխենյանի Կիմսուսանսքոմ դամբարանում։
Այս մասին հայնել է Young Pioneer Tours զբոսաշրջային ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է ՉԺՀ-ում։ Այն կազմակերպում է Հյուիսային Կորեա զբոսաշրջիկների այցեր։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեկտեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացվել է առաջնորդի մարմինը դամբարանում, որտեղ ամփոփված է նաև նրա հոր՝ Կիմ Իր Սենի մարմինը։
Լրագրողներին թուլատրվել է տեսնել այն, սակայն լուսանկարելն արգելվել է։









































