ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում (այն ավարտվել է դեկտեմբերի 22-ին) կրճատվել է գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը: Ինչպես հաղորդում է RBK-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության զեկույցը, դրանց թիվը կրճատվել է` հասնելով 350 հազարի:
Վերլուծաբանները կանխատեսում էին, որ գործազրկության նպաստների հայտերի թիվը կկազմի 365 հազար:
Ճշգրտված տվյալների համաձայն` գործազրկության նպաստների նախնական պահանջների թիվը նախորդ շաբաթ, որն ավարտվել է դեկտեմբերի 15-ին, կազմել է 362 հազար: