ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է NBC հեռուստաալիքի հաղորդավարի մասնակցությամբ եթերում զենք ցուցադրելու գործը: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը՝ Meet the Press հաղորդման ժամանակ ցուցադրվել է հրացանի համար ավելացված հզորության փամփշտատուփի նմանվող առարկա: Նա այդ օրը հյուրընկալել է Հրաձգության ազգային ասոցիացիայի ղեկավար Ուեյն Լապիերի հետ:
Լրագրողն ու նրա հյուրը քննարկում էին Նյութաուն քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունը, որին զոհ էր դարձել 20 երեխա:
Վաշինգտոնի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Տիշա Գանտի խոսքով՝ լրագրողը, հնարավոր է, խախտել է ԱՄՆ մայրաքաղաքում գործող օրենքները, որոնք արգելում են մասնավոր անձանց նման փամփշտակալներ ունենալ:
Դեռ անհայտ է, թե կոնկրետ ինչ է ցուցադրել հաղորդավարը՝ իրական սպառազինության մա՞ս, թե՞ կեղծ կրկնօրինակ: