Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

ԱԳՆ շենքն աճուրդի դնելու որոշումը պայմանավորված է քաղաքակա՞ն իրողություններով (տեսանյութ)

«Ոչ մի անակնկալ, ոչ մի արտառոց բան չկա. քանի որ այս ընթացքում ձևավորվել էր հասարակական պահանջ, որ ոչ մի մութ անկյուն չմնա գործարքի մեջ, մենք որոշել ենք գնահատված արժեքի 100%-ի չափով գույքը օտարել աճուրդով: Դա ենթադրում է, որ ցանկացած իրավաբանական, ֆիզիկական անձ կարող է մասնակցել աճուրդին և կարող է գույքը ձեռք բերել: Ես չեմ կարծում, որ հասարակությունը դժգոհ է, որ ԱԳՆ շենքը վաճառում ենք: Այդ ամիսների ընթացքում տարբեր քննարկումների ժամանակ պահանջն այն էր, որ վաճառքը լինի ավելի թափանցիկ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ նրա՝ օտարման եղանակներ են և՛ ուղղակի վաճառքը, և՛ աճուրդը, ու եթե կլինեն ավելի բարձր գին տվողներ, իսկ գույքը գնահատվել է շուկայական գնով՝ մոտ 52 մլն դոլար, փորձելու են այն օտարել աճուրդով: Սահակյանը նկատեց, թե այնպես չի, որ «Տանգո» ընկերությունը հրաժարվել է գույքը ձեռք բերելուց: «Տանգո» ընկերության հետ, որպես հայտնի գնորդի, կնքվելու է նախնական պայմանագիր, որ եթե աճուրդի ընթացքում ձևավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, գույքը պետք է օտարվի նրան, եթե ոչ` բանակցությունները «Տանգո»-ի հետ կշարունակվեն: Աճուրդը պետք է կազմակերպվի մինչև մարտ:

Սահակյանը հիշեցրեց, որ կառավարության առաջին որոշմամբ «Տանգո» ընկերության դուստր «Սալսա» ընկերությունը ձեռք բերեց Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողատարածքը, իսկ պայմանն այն էր, որ կառուցվի հայտնի շենքը, ուր պետք է տեղափոխվեին արտգործնախարարությունը և մի քանի այլ գերատեսչություններ, ապա բաժնետոմսերի փոխանակման միջոցով ձեռք կբերվի այսօրվա ԱԳՆ շենքը, իսկ մնացած գումարը կգնա բյուջե կամ այլ վարչական շենքերի կառուցման նպատակով:

Սահակյանը նշեց, որ գոյություն ունեն աճուրդի պայմաններ՝ ֆիքսված է, որ տեղում պետք է կառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոց, և «Տանգո»-ին առաջարկված պայմանները մնում են նույնը: Աճուրդը բաց է և թափանցիկ, ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել:

«Ամենակարևորը, որ մեր շենքի պատմամշակութային տեսքը չի խաթարվելու»,- հայտարարեց Սահակյանը:

Հարցին՝ գուցե քաղաքական իրադրության փոփոխությո՞ւնն է կառավարության որոշման փոփոխության պատճառը, քանի որ «Տանգո»-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի անձը և ԱԳՆ շենքի գործարքը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, Ա. Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստով հարցադրումներին պետք է պատասխանեն քաղաքական գործիչները, բայց ես ԱԳՆ գործարքը, Էռնեկյանի հետ գործարքը չեմ կապում քաղաքականության հետ: Սա զուտ պետության շահերից բխող հարց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում