«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Բեբեն մոտ օրերս կարող է տեղափոխվել Պորտուգալիա:
«Ռիու Ավե»-ն ցանկանում է վարձակալական հիմունքներով պայմանագիր կնքել 22-ամյա հարձակվողի հետ, ով տեղ չունի «կարմիր հրեշների» կազմում:
«Նա այն խաղացողներից մեկն է, որ մոտ են մեր թիմ տեղափոխվելուն: Մնացել է լուծել ոոոշ հարցեր: Նրա տեղափոխության մասին կարող է հայտարարվել շատ շուտով», – «Ռիու Ավե»-ի նախագահ Անտոնիո Սիլվիուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Bola Branca-ին:







































