Լուսանկարը, որտեղ Ցուկերբերգների ընտանիքը Facebook սոցիալական կայքի հիմնադրի աչքի առաջ փորձարկում է Poke նոր հավելվածը, չպետք է դառնար հանրության սեփականություն: Ինչպես հաղորդում է Fox News-ը, IT միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի քույր Ռենդին լուսանկարը տեղադրել է փակ ձևաչափով, սակայն մի քանի րոպե անց այն տեսել են հազարավոր մարդիկ:
Հետաքրիր է ոչ թե լուսանկարի շուրջ առաջացած սկանդալը, այլ այն փաստը, որը խոսքը Ցուկերբերգների ընտանիքի մասին է, որոնք պետք է ամենալավը պաշտպանված լինեին տեղեկատվության արտահոսքից Facebook-ում: Աղջիկը, որն իր ընկերոջը թվիթել է լուսանկարի հղումը, չի եղել ցանցահեն: Պարզվել է, որ նրա ընկերների մեջ եղել է Ռենդին, և միայն ընկերների համար բաց լուսանկարը տեսել են նաև ընկերների ընկերները, այնուհետև նրանց ընկերները և այսպես շարունակ:
Այսինքն՝ կոնտենտի տարածման սահմանափակման իմաստը լիովին բացակայում է: Մարկ Ցուկերբերգի քույրը չի մեղադրել Facebook-ին, այլ հայտարարել է, որ չի կարելի վերատպել անձնական լուսանկարները:








































