«Նոթինգեմ Ֆորեսթ»-ի ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Շոն Օ՛Դրիսկոլ-ին, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պաշտոնին են հավակնում «Իսպվիչ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Քինը ու Լոնդոնի «Չելսի»-ի հետ նախորդ տարի Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճած Ռոբերտո դի Մատեոն:
Հիշեցնենք, որ հուլիսին «Նոթինգեմ»-ի սեփականատեր է դարձել քուվեյթցի գործարար Ֆավազ Ալ-Հասավին:
Նշենք, որ 24 տուրերից հետո «Նոթինգեմ»-ը 8-րդն է Չեմպիոնշիպում՝ զիջելով առաջատար «Քարդիֆ Սիթի»-ին 14 միավորով:








































