Monday, 06 07 2026
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան

Քաղաքական ամփոփում. մամուլ

Անցնող տարին՝ 2012 թվականը, բավական թեժ տարի էր՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ անցնող տարով, ըստ էության, ամփոփվեց մեր նորագույն պատմության մի ամբողջ փուլ: Որոնք են այն կարևոր հինգ իրադարձությունները, որոնք կարելի է հիշատակել 2012-ից:

ԱԺ ընտրություններ

Տարին սկսվեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման թոհուբոհի մեջ: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ փորձում էին հասնել մեծամասնական ընտրակարգի վերացմանը՝ հայտարարելով, որ այդ ընտրակարգն անհավասար պայմաններ է ստեղծում ընդդիմության և իշխանության միջև, այդպես էլ արդյունքի չհասան: Ստեղծվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, որին մաս կազմեցին երեք ուժեր: Այդուհանդերձ, այդ ընտրությունները ևս անցան այնպես, ինչպես մնացած գրեթե բոլոր հայաստանյան ընտրությունները: Տարբերությունը մեկն էր՝ ընտրակեղծարարության մեջ պրոֆեսիոնալիզմի բարձրագույն աստիճանի հասած իշխանություններն այս անգամ ընտրությունները կեղծեցին ավելի «ցիվիլ» մեթոդներով: Խորհրդարան մտան քաղաքական դաշտի բոլոր մեծ ու փոքր խաղացողները: Ընտրություններից հետո ձևավորվեց նոր կոալիցիա, որին այս անգամ մաս չկազմեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Վերջ հանրահավաքներին

Գործող ռեժիմի դեմ հանրահավաքային պայքարը սկսվել էր դեռ 2007-ի փետրվարից: 1+1+1+1 շարժումը՝ «ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը» կարգախոսի ներքո, ըստ էության, հող էր նախապատրաստում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար: Արդեն 2007-ի աշնանից, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին, հանրահավաքային շարժումն օրեցօր թափ հավաքեց՝ վերածվելով համաժողովրդական շարժման: Անցած տարիներին եղան բազում հուժկու հանրահավաքներ: Այս տարվա հունիսի 26-ին տեղի ունեցավ վերջին հանրահավաքը: 2012-ը նշանավորվեց նաև հանրահավաքային շարժման ավարտով:

Նեմեցի մանդատազրկումը

Անցնող տարին ուշագրավ էր նաև ռեժիմի հիմնասյուներից մեկի՝ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռացումով, որին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով տեղի ունեցած խայտառակ դեպքից հետո, հասարակության մեծ ճնշման ներքո, Սերժ Սարգսյանը ստիպված էր իր սիրելի օլիգարխներից մեկին զրկել պատգամավորական մանդատից: «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու փորձերն ապարդյուն անցան. այդուհանդերձ, նոր խորհրդարանի աշնանային նստաշրջանում Աժ նախագահը կարդաց Ռ. Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Քաղաքական կոնսուլտացիաներ

Անցած ամիսների ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում էին միասնական թեկնածու գտնել: Կուլիսային բանակցությունները, սակայն, այդպես էլ արդյունք չտվեցին: Իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն հայտարարեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու օրակարգով: ՀՅԴ-ն իր հերթին կոնսուլտացիաներ սկսեց իր հեղինակած պլատֆորմի շուրջ: Այդ կոնսուլտացիաները ևս որևէ արդյունքի չհասան, թեև ամեն հանդիպումից հետո փակ քննարկումներին մասնակից ուժերը հայտարարում էին, որ իրենց տեսակետները համընկնում էին ու չէին բացառում առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը: Քաղաքական այդ կոնսուլտացիաներից, սակայն, ավելի շատ տպավորություն ստեղծվեց, որ դրանք պարզապես ժամանակ ձգելու միջոց էին՝ կուլիսային համաձայնությունների հասնելու արանքում:

Լևոնի հեռանալը, Սերժի ֆիասկոն

2008-ի համաժողովրդական շարժման այն ակտիվիստները, որ հույսեր էին տածում, թե միգուցե հաջողվի առաջիկա նախագահական ընտրություններում ամրագրել Տեր-Պետրոսյանի 2008-ի հաղթանակը, արդեն երկու օր է անկումային տրամադրությունների մեջ են: Առաջին նախագահը, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ չի առաջադրվելու՝ պատճառաբանելով իր տարիքը: Ու թեև հիմա Սերժ Սարգսյանը, խոստովանենք, հզոր մրցակից չունի, այդուհանդերձ, նրա լեգիտիմությունն առաջիկա ընտրություններից հետո էլ կասկածի տակ է մնալու: Իհարկե, Սարգսյանին հաջողվեց գրեթե ամայացնել քաղաքական դաշտը, իհարկե՝ ռեժիմը հաղթեց ժողովրդին, բայց Սարգսյանը ստիպված է լինելու առաջիկա ընտրություններում «մրցել» էպոսագետի ու սուրենավանցի Մարտիկի հետ: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ դեռ հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կարոդ են ընթանալ: Նա «ՀԺ» հետ զրույցում թեև ասել էր, որ դեմ է բոյկոտին, բայց նաև չի բացառվում, որ Բագրատյանն էլ, ի վերջո, այլ եզրահանգման գա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում