Եվրախորհրդարանը մինչև երեքշաբթի հետաձգել է Անդրեյ Սախարովի անվան մրցանակի շնորհումը, որի եզրափակիչ ցուցակում կան «եվրամայդանի» ակտիվիստներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին:
«Եվրախորհրդարանի «Եվրոպան՝ հանուն ազատության և ժողովրդավարության» խմբակցության լուծարումն ու ձայների նոր բաշխումը մեզ ստիպեցին 2014թ. Սախարովի մրցանակի դափնեկրին որոշելը տեղափոխել երեքշաբթի»,- ասել է նա:
Մրցանակի թեկնածուների թվում կա «եվրամայդանի» 4 ակտիվիստ: «Մտքի ազատության համար» մրցանակի թեկնածուներն են լրագրող Մուստաֆա Նայեմը, երգիչ Ռուսլան Լիժիչկոն, ուսանողական ինքնակառավարման առաջնորդ Ելիզավետա Շեպետիլնիկովան և հասարակական գործիչ Տատյանա Չերնովոլը:
Մրցանակի եզրափակիչ են անցել նաև բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյից, և ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:









































