Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլյամ Գալասն ավարտել է մարզական կարիերան:
37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ավստրալական «Պերտ Գլորի»-ն: Մարզական կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել նաև «Կան», «Օլիմպիկ Մարսել», «Չելսի», «Արսենալ», «Տոտենհեմ» ակումբներում:
Ֆրանսիայի հավաքականում Գալասը մասնակցել է 84 հանդիպման՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն (2006թ.), նվաճելով Կոնֆեդերացիաների գավաթը (2003թ.): «Չելսի»-ի կազմում նա 2 անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել:









































