Ներկայումս աշխարհում .0001 տոկոսի մոտ է էբոլա ախտորոշված: Դեռևս վաղ է խոսել համաշխարհային համաճարակի բռնկման մասին, սակայն դա չի կանգնենում մարդկանց՝ երևույթին իռացիոնալ վախով և պարանոյայով արձագանքել: Elite Daily-ն ներկայացնում է ամենահիմար թվիթներն Էբոլայի մասին:
Օգտատերերից մեկն էբոլան համարել է զոմբի ապոկալիպսիսի սկիզբ, մեկ այլ օգտատեր հարց է ուղղել վիրտուալ հանրությանը, թե հնարավո՞ր է վարակվել հիվանդ շրջաններից ներկրված մրգերից, մեկ այլ օգտատեր հռետորական հարց է ուղղել՝ էբոլան խո՞ւմբ է, թե՞ հիվանդություն: Ինչ-որ մեկն էբոլան շփոթել է աղիքային ցուպիկի հետ և խնդրել պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է վարակվել հում սննդից: Երիտասարդ մի աղջիկ կարծում է, որ էբոլայի գյուտը պատկանում է ԱՄՆ կառավարությանը:
Էբոլան երկի՞ր է, էբոլայով հնարավո՞ր է վարակում սեռական ճանապարհով՝ հետաքրքրվել են օգտատերերը:









































