Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ուր գնաց Արմեն Գևորգյանը

Եվ այսպես, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց, որի մասին տեղեկությունները հրապարակվել էին դեռ մի քանի շաբաթ առաջ: Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Արմեն Գևորգյանը ցանկություն է հայտնել աշխատել մասնավոր սեկտորում: Թե ինչ սեկտոր է լինելու մասնավորը՝ զուտ տնտեսակա՞ն, թե՞ նաև քաղաքական՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Գևորգյանի հրաժարականն իհարկե չէր կարող անցնել առանց քաղաքական մեկնաբանությունների, եթե հատկապես նկատի ունենանք նրա առանձնահատուկ դերակատարումը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության, աջ ձեռքն էր համարվում, և նրա հեռանալուց հետո սպասվում էր, որ կհեռանա նաև Գևորգյանը: Սակայն նա մնաց Սերժ Սարգսյանի նախագահությամբ ձևավորված կառավարությունների կազմում՝ և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի, ըստ որում՝ մնաց որպես փոխվարչապետ: Եվ նրա աշխատանքը կառավարությունում հաճախ ընկալվում էր որպես Քոչարյանի ազդեցության գործոն: Հետևաբար և նրա հեռացումը, ըստ էության, այդ համատեքստում կարող է գնահատվել որպես Քոչարյանի ազդեցության թուլացում: Մյուս կողմից՝ առաջիկա ընտրական փուլին Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, ակտիվ մասնակցություն է ունենալու, և Արմեն Գևորգյանը, լինելով նրա համար վստահելի և ինչ-որ առումով անփոխարինելի անձ, գործող իշխանությունների շարքերից դուրս է գալիս՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ներիշխանական պայքարին մասնակցելու և հաջողության դեպքում արդեն նրա ձևավորած իշխանության մեջ ընդգրկվելու համար:

Թեև, իհարկե, ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե Գեորգյանը մնար՝ հենց իշխանության ներսից աշխատելով Քոչարյանի կամ նրա հովանավորությունը վայելող քաղաքական ուժերի համար, իսկ հետո շարունակեր մնալ նաև Քոչարյանի հաջողության դեպքում: Չնայած չի բացառվում, որ այս դեպքում Արմեն Գևորգյանը խոցելի կլիներ, քանի որ Քոչարյանը, բնականաբար, իր ակտիվությունը կառուցելու է գործող իշխանությունների տոտալ քննադատության վրա:

Այս ամենով հանդերձ, քաղաքականության ընկալումների ներքո գուցեև թաքնված են այլ պատճառներ, որոնք մնում են ստվերում, մինչդեռ պակաս ծանրակշիռ չեն կարող լինել հրաժարականի մոտիվներում: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտնվել են ծանրագույն վիճակում, Ռուսաստանը՝ գլխավոր տնտեսական հովանավորը, ծանր կացության մեջ է, ֆինանսներ չկան, ներքին ռեսուրսները սպառված են, և ծանրագույն խնդիրներ կան լուծելու հենց իշխանությունների՝ ներսից ռեսուրսներ հավաքագրելու համար, պատասխանատվությունը բազմապատկվում է, և այս ծանր իրավիճակում ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանության պաշտոնյաները ցանկանում են ուղղակի հեռանալ իշխանությունից, այսինքն՝ իրենց վրայից հանել գրեթե անելանելի, ճգնաժամային իրավիճակի բեռը՝ գիտակցելով, թե ինչ ծանրագույն օրեր են սպասվում:

Այսինքն՝ պետական կառավարման համակարգը հայաստանցի պաշտոնյաների համար դառնում է ոչ գրավիչ, և բոլորը ցանկանում են ժամ առաջ հեռանալ՝ կա՛մ փլատակների տակ չմնալու համար, կամ էլ ուղղակի քավության նոխազի դերում չհայտնվելու համար, քանի որ ճգնաժամը ներկայիս իշխանություններին, ներկայիս կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ուղղակի դատապարտվածության է հասցնելու: Իսկ այս դեպքում արդեն անհնար է լինելու միայն վարչապետի վրա բարդելով լուծել հարցերը, և հարկ է լինելու քավության նոխազների թիվն ավելացնել:

Արմեն Գևորգյանին բացարձակապես պետք չէր հայտնվել այդ շարքում և՛ անձնական նկատառումներով, և՛ նաև քաղաքական, որովհետև ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանի վստահելի անձը Հովիկ Աբրահամյանի անհաջողությունների պատասխանատվությունը կիսի, եթե Աբրահամյանը ևս ցանկանում է նախագահի պաշտոն ժառանգել և Քոչարյանի մրցակից է:

 

Լուսանկարը՝  2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում