Ավստրալիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Բրիսբենի հյուրանոցների համարների վերանորոգումից, որտեղ նոյեմբերի կեսերին կտեղավորվեն G20-ի երկրների առաջնորդները: Այս մասին հայտնել է վարչապետ Թոն Էբոտը՝ պարզաբանելով, որ բրիսբենյան հյուրանոցների նախագահական համարներն առանց այդ էլ լավն են: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Նրա խոսքով՝ իրենք հասկացել են, որ պատրաստ չեն 8 մլն դոլար ծախսել վերանորոգման վրա, որը ծրագրել էր նախկին կառավարությունը:
Բրիսբենյան գագաթնաժողովի կազմակերպիչները որոշել են նաև, որ շուրջօրյա տաք սննդով և անվճար ալկոհոլային խմիչքներով չեն ապահովի գագաթնաժողովի մամլո կենտրոնի լրագրողներին:
Այս տարի G20-ում նախագահում է Ավստրալիան, հաջորդ տարի նախագահությունը կանցնի Թուրքիային:







































