Թուրքիան պետք է բարեփոխի իր տնտեսությունը տնտեսական աճի բարձր տեմպերին վերադառնալու համար: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին:
«Թուրքիան չի կարող բավարարվել ընթացիկ ցուցանիշներով` տարեկան 3-4 տոկոս տնտեսական աճով, մենք պետք է առավել բարձր տեմպերի վերադառնանք: Դրա համար բարեփոխումներ են անհրաժեշտ»,- հայտարարել է Շիմշեքը:












































