ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի հարավում՝ Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը խնդրել է իր և ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները և զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:









































