Հայտնի է դարձել, որ Ումա Թուրմանի նախկին փեսացուն՝ Արտադ Բյուսոնը, դիմել է Գերագույն դատարանին, որպեսզի իրավունք ստանա դաստիարակելու իր երկամյա դստերը՝ Ռոզալինդա Արուշա Արկադինա Ալտալունա Ֆլորենսին, որին ընտանիքում ուղղակի Լունա են անվանում, գրում է Spletnik.ru-ն:
Գործի մանրամասները դեռ չեն հրապարակվում: Ումա Թուրմանն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:
Հիշեցնենք, որ զույգը երկու անգամ նշանադրվել է և երկու անգամ էլ բաժանվել են: Վերջին անգամ՝ այս տարվա ապրիլին:
2012 թ. ծնված Լունան Ումայի և Արփադի միակ համատեղ երեխան է: Նրանից բացի դերասանուհին դաստիարակում է 16-ամյա Մայային և 14-ամյա Լևոնին, երկուսն էլ ծնվել են Իթան Հոուքի հետ ամուսնության ժամանակ:
Բյուսոնը Լունայից բացի երկու երեխա ունի, որոնց մայրը թոփ-մոդել Էլլ Մակֆերսոնն է, որի հետ գործարարը հանդիպել է մինչև Ուման: Այժմ, լուրերի համաձայն, Արփադը բուռն սիրավեպ ունի մեկ այլ դերասանուհու՝ Քրիստին Սքոթ Թոմասի հետ:













































