Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր քաղխորհրդի նիստ է անցկացրել Կոնգրեսի անդամ կուսակցությունների մասնակցությամբ, և որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, Կոնգրեսը իր որոշումը կհրապարակի վաղը։









































