Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ ֆան ակումբը կազմակերպում է ուղևորություն Պորտուգալիա՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիա – Հայաստան խաղին:
«Չնայած Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում մեր թիմը պարտվեց խոշոր հաշվով, բայց մենք շարունակում ենք հավատալ մեր հավաքականին, շարունակում ենք հավատալ, որ խմբային արգելքը այս մրցափուլում մենք հաղթահարելու ենք: Սերբիայի դեմ ընտրական փուլի խաղում մեր թիմը առանց իր առաջատարների հիանալի խաղ ցուցադրեց, իսկ Պորտուգալիայի դեմ խաղում ակնկալվում է նաև մեր առանցքային ֆուտբոլիստների վերադարձը վնասվածքներից հետո:
Կարևորելով Պորտուգալիա-Հայաստան խաղի դրական արդյունքը` FAF-ը, Visa Concord Travel-ի հետ, սեղմ ժամկետներում հայ երկրպագուների համար կազմակերպում է ուղևորություն դեպի Մադրիդ, Լիսաբոն և Ֆարո կուրորտային քաղաք, որտեղ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի է ունենալու Պորտուգալիա – Հայաստան խաղը:
Ուղևորության փաթեթը ներառում է 6 օր, 6 գիշեր: Արժեքը մեկ անձի համար 825 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո):
Մեկնումը` 10.11, վերադարձը Երևան` 16.11
Փաթեթը ներառում է`
– ինքնաթիռի տոմս
– ապահովագրություն
– տրանսֆեր (Մադրիդ-Լիսաբոն-Ֆարո-Մադրիդ)
– հյուրանոց` 2 գիշեր Մադրիդում Hotel Florida Norte 4*, նախաճաշ
– հյուրանոց` 2 գիշեր Լիսաբոնում Hotel Altis Park 4*, նախաճաշ
– հյուրանոց` 1 գիշեր Ֆարոյում hotel Monaco 3*, նախաճաշ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 010 562324, հեռախոսահամարներով»,- նշվում է ֆան ակումբի տրամադրած հաղորդագրությունում:








































