Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդեն Ազարը կարծում է, որ աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստների թվին չի պատկանում:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվին չեմ պատկանում: Հնարավոր է՝ մոտ եմ նրանց, բայց դեռ պետք է կատարելագործեմ որոշ որակներ: Այդ ցանկանում կարող ես լինել, եթե ի զորու ես կարևոր խաղերի ելք վճռել:
Ես սկսում եմ նման կերպ խաղալ: Ինձ դա հաջողվեց անել «Արսենալ»-ի ու «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղերում:
Ո՞վ է ինձնից ուժեղ. երկու այլմոլորակայինները՝ Մեսսին ու Ռոնալդուն: Նրանց նախորդում են Իբրահիմովիչը, Ռիբերին ու Ռոբենը»,- Ազարի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:









































