Սիրիայի կառավարությունը քիչ առաջ հրաժարական է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով պետական հեռուստատեսությանը:
Կառավարության հրաժարականի որոշման մասին հայտարարվել է Բաշար Ալ-Ասադի մասնակցությամբ կառավարության հերթական նիստից հետո:
Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմը նախագահ Ալ-Ասադը կհայտարարի մեկ օրվա ընթացքում:
Երկրում քաղաքական լուրջ բարեփոխումների և կառավարության հրաժարականի մասին Բաշար Ալ-Ասադը հայտարարել է այն բանից հետո, երբ երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բախումներ հակակառավարական ուժերի և իրավապահների միջև, որոնց հետևանքով, տարբեր տվյալների համաձայն, զոհվել է 60-120 մարդ: