Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նախազգուշացնում են, որ երեխաների ու դեռահասների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը՝ գրում է The Independent-ը:
Հետազոտողները նշում են, որ շատ էներգետիկ ըմպելիքներ ունեն վառ փաթեթավորում՝ դրանով իսկ գրավելով երեխաներին, սակայն դրանք ավելի են ենթակա կոֆեինի վնասակար ազդեցությանը:
Կոֆեինային ինտոքսիկացիան կարող է հանգեցնել սրտխփոցի հաճախականության (տախիկարդիայի), արյան բարձր ճնշման, սրտխառնոցի, փսխումի, փսիխոզների ու երբեմն նաև՝ մահվան դեպքերի:
Ի տարբերություն ալկոհոլի ու ծխախոտի՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքը հազվադեպ է սահմանափակվում երեխաների համար:
Ըստ հետազոտության՝ Եվրոպայում մեծահասակների մեկ երրորդը և դեռահասների երկու երրորդից ավելին խմում են էներգետիկ ըմպելիքներ: Հարցումը նաև ցույց է տվել, որ 18-29 տարեկան երիտասարդների 70%-ը խմում է էներգետիկ ըմպելիք՝ այն խառնելով ալկոհոլի հետ:







































