Սաուդյան Արաբիայի քրեական դատարանը շիա քարոզիչ այաթոլլա Նիմր ան-Նիմրին դատապարտել է մահապատժի: Այս մասին «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքին հայտնել է դատապարտվածի փաստաբանը:
«Սաուդյան քրեական դատարանը շեյխ ան-Նիմրին դատապարտել է մահապատժի»,- ասել է իրավաբանը:
Ան-Նիմրը ձերբակալվել էր 2012թ. հուլիսի 8-ին բողոքի զանգվածային ակցիաներ և անկարգություններ հրահրելու մեղադրանքով:









































