Ֆիզպատրաստականության գծով հոլանդացի ճանաչված մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, ով աշխատել է նաև Հայաստանի հավաքականում, սուր քննադատության է արժանացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին:
Վերհեյենն առանձնացրել է Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին: Նրա կարծիքով՝ մարզիչն ավելորդ ծանրաբեռնվածության է ենթարկում ֆուտբոլիստին:
«Հոջսոնն անգլիացի հիմար մարզչի վառ օրինակ է: Նրա հիմարության աստիճանը զարմացնում է այնպիսի մարզչի, ինչպիսին Բրենդան Ռոջերսն է:
19-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմը վերջնականապես ձևավորված չէ: Այսպիսով՝ նրա համար դժվար է կատարել մարզչի բոլոր առաջադրանքները, և հոգնածությունը զգացնել է տալու:
Ստելինգը դեռ չունի անհրաժեշտ մկանային զանգված: Վերականգնման համար նրանից ավելի շատ ժամանակ է պահանջվելու»,- Վերհեյենի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:








































