«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ անհանգստացած չէ կատալոնական ակումբում իր ապագայի հարցով: Ներկայումս պարզ չէ, թե կերկարաձգե՞ն արդյոք «կապտանռնագույններ»-ը բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:
Չեմ պատրաստվում հուսահատվել կամ անհանգստանալ: Ես կշարունակեմ պայքարել, ինչպես միշտ եմ արել: Իսկ եթե իրադարձությունների զարգացումն ինձ հարմար չլինի, ապա այդպիսին է կյանքը»,- Marca-ն մեջբերում է Ալվեսի խոսքերը:
Հիշեցնենք` իսպանական գրանդի հետ Ալվեսի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին: Ֆուտբոլիստը դեռ չի ստացել այն երկարաձգելու առաջարկ: Նրա գործակալ Դինորա Սանտանան չի բացառել, որ իր հաճախորդը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:






































