Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը:
Հայաստանի ազգային թիմի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Վարանին էր վստահել թիմի ավագի թևկապը: 21-ամյա ֆուտբոլիստին ավագի թևկապը հանձնեց փոխարինված Բլեզ Մատյուիդին:
Հիշեցնենք` Ֆրանսիայի հավաքականը չի մասնակցում «Եվրո-2016»-ի ընտրական փուլին, քանի որ մրցաշարը կազմակերպող ու անցկացնող երկիրն է:






































