Պարզվում է, որ բանուկ ճանապարհների մոտ կյանքը կարող է դառնալ սրտի նոպայի պատճառ: Գիտնականները կասկածում են, որ դրա պատճառը կարող են լինել օդի մասնիկները: Այս մասին գրում է Mail Online-ը:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 100 հազար կին՝ միջինում 60 տարեկան: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, որոնց տները գտնվել են ճանապարհի բանուկ հատվածից 50 մետրի սահմաններում, 38 տոկոսով ավելի շատ են ենթարկվել վաղաժամ մահվան վտանգին:
Այդ ընթացքում գրանցվել է հանկարծամահության 523 դեպք և մահացու ելքով սրտի իշեմիկ հիվանդության նոպայի 1159 դեպք:








































