Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) «տեղեկատուն» մասնակցել է 2011-ին The Sun պարբերականի վրա ցանցահենային հարձակմանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
The Guardian-ը հայտնել է, որ համաձայն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի` Sabu կեղծանվամբ հայտնի Հեկտոր Քսավյեր Մոնսեգյուն, որը, հավանաբար, հարձակում գործած Luizsec ցանցահենային խմբի առաջնորդն էր, օպերացիային ակտիվ մասնակցություն է ունեցել: Նշվում է, որ այդ ողջ ընթացքում նա համագործակցել է FBI- հետ: Նշվում է նաև, որ FBI-ը հարձակումից մի քանի օր առաջ ձերբակալել է նրան և գործարք առաջարկել` Sabu-ին ազատության մեջ են թողնում, սակայն նա պետք է օգնի բյուրոյին:
2012-ին դա հաստատել են հենց FBI-ում:








































