Այսօր` հոկտեմեբերի 14-ին, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիկտորիա Քյոլն» թիմի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Իլկայ Գունդողանը, Մարկո Ռոյսը և Հենրիխ Մխիթարյանը: Նրանք խաղադաշտում անցկացրել են 70 րոպե: «Բորուսիա»-ի այս ֆուտբոլիստները վնասվածքներ ունեին, սակայն արդեն ապաքինվել են և կարող են մասնակցել թիմի հաջորդ պաշտոնական հանդիպմանը:
Խաղն ավարտվել է 3:2 հաշվով: Իր հաշվին գոլ է գրանցել Մարկո Ռոյսը: Գերմանացին հաջող է իրացրել 11 մետրանոց հարվածը, որը վաստակել էր Հենրիխ Մխիթարյանը: Իսկ հանդիպման երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:









































