Գերմանական «Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կարևորության մասին.
«Պեպը անհավանական մարզիչ է: Մենք շատ բախտավոր ենք, որ նա գլխավորում է հենց «Բավարիա»-ն: Ես նկատել եմ, երբ մենք բանակցություններ ենք վարում ֆուտբոլիստների հետ, ապա նրանք հանուն Գվարդիոլայի ցանկանում են տեղափոխվել «Բավարիա»: Պեպը ամենագլխավոր պատճառներից մեկն է` նրանց տեղափոխության հարցում:
Ռոբերտ Լևանդովսկին ու Մարիո Գյոտցեն հենց Գվարդիոլայի հետ աշխատելու համար են տեղափոխվել «Բավարիա»: Նույնը կասեմ նաև Խաբի Ալոնսոյի մասին: Հույսով եմ, որ այս ֆուտբոլիստները կշարունակեն խաղալ նույն տրամադրվածությամբ»-ասել է Ռումենիգեն:









































