Թեհրանը պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Լիբանանի բանակին, երբ 2 երկրների կառավարությունները համաձայնեցնեն բոլոր իրավաբանական և իրավական հարցերը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Լիբանանում Իրանի դեսպան Մոհամադ ալ-Ֆաթհը Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլի հետ հանդիպումից հետո:
«Անհրաժաշետ է, որ այն (ռազմական օգնությունը) հատուկ իրավաբանական գործընթացներ անցնի, և Աստված տա՝ Իրանում ամբողջ իրավական ճանապարհն անցնելուց հետո մենք անհապաղ և առանց հապաղելու ուղարկենք այդ ռազմական օգնությունը»,- ասել է նա:
Ալ-Ֆաթհը նշել է, որ օգնությունը Լիբանանի բանակին Իրանը կտրամադրի «առանց որևէ պայմանի»՝ նշելով, որ փոխադրումը կիրականացվի առանց միջնորդների, և որ «օգնությունը կներառի զենք և ռազմամթերք»:
Լիբանանի բանակը ռազմական օգնության կարիք ունի ահաբեկչության դեմ պայքարելու համար, նաև սիրիա-լիբանանյան սահմանին իրավիճակի վատթարացման կապակցությամբ:






































