Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 33 միլիարդ 980.7 միլիոն դրամ (մոտ 85 միլիոն դոլար) ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։
ՀԾԿՀ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ներդրումների նպատակն է, մասնավորապես, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինումը և ընդլայնումը, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցումը, նոր բաժանորդների միացումը:
Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։






































