ՀՊՏՀ-ի լեզուների ամբիոնի դասախոս Մ.Զ.-ն ուսանողների նկատմամբ դրսևորած անհարգալից պահվածքի համար արժանացել է խիստ նկատողության, իսկ կրկնվելու դեպքում՝ ԲՈւՀ-ից հեռացման:
Ըստ ուսանողների՝ դասախոսը փորձել է ծաղրել մի ուսանողի՝ Մարտունու բարբառի համար, ինչն էլ առաջացրել է մյուս ուսանողների զայրույթը: Բացի այս միջադեպը, ուսանողները մինչ այժմ ևս խնդիրներ են ունեցել դասախոսի հետ:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ ՀՊՏՀ մարքեթինգի 1-ին կուրսի ուսանողները համալսարանի ղեկավարությանը դժգոհություն են հայտնել լեզուների ամբիոնի դասախոս Մ.Զ.-ի պահվածքից և ուսանողների նկատմամբ վերաբերմունքից:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































