Thursday, 04 06 2026
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Խաբկանքից զերծ, բայց մշուշոտ հեռանկար

Նախագահական առաջիկա ընտրությունների կապակցությամբ գրեթե բոլորն են այն կարծիքին, որ ընտրությունները աչքի են ընկնելու այլընտրանքի բացակայությամբ ու լինելու են ձանձրալի: Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումից հետո այդ կարծիքը հատկապես տարածվեց:

Այս տեսանկյունից, Հայաստանում հանրային ընկալումների և պատկերացումների մեջ կարծես թե փոքր-ինչ թյուրըմբռնում, շեղում, մոլորություն կա: Նախ այլընտրանքի մասին: Եթե անգամ ընտրությանն առաջադրվեին այն թեկնածուները, որոնք համարվում էին, այսպես ասած, ուժեղ կամ խարիզմատիկ, ապա այստեղ, ըստ էության, այլընտրանք ասվածը լինելու էր ընդամենը արտաքին կամ ֆիզիկական բնույթի, այսինքն՝ մի մարդուն կամ մարդկանց մի խմբին փոխարինելու էր գալու մեկ այլ խումբ: Այդպես այլընտրանքը Հայաստանում մի անգամ եկել է իշխանության՝ 1998 թվականին, երբ մարդիկ փոխել են մարդկանց, իսկ համակարգային տրամաբանություն չի փոխվել, և ամեն ինչ գնացել է դեպի բյուրեղացում:

Թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛Վարդան Օսկանյանը այլընտրանք կարող էին լինել միմիայն արտաքին մակարդակում, այսինքն՝ խորքային առումով դա ներկայիս իշխող համակարգի մի մասն է ընդամենը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում, այլընտրանք ասվածը առավելապես հենց շղարշային բնույթ էր ունենալու, ինչը վկայեց ընդդիմության և նրա առաջնորդի՝ վերջին երկու-երեք տարիների պահվածքը, երբ ընդդիմադիր դաշտում՝ ի դեմս ՀԱԿ-ի կառուցվեց այն բուրգը, որն առկա է իշխանության մեջ՝ նույն տրամաբանությամբ, նույն հիերարխիայով, հարաբերություններով, ու վարվեց նույն անհանդուրժողական քաղաքականությունը, որ վարում է իշխանությունը իր մրցակիցների կամ ընդդիմախոսների հասցեին: Եվ դրան գումարվեցին նաև պարբերական գործարքները իշխանության հետ: Այս ամենը վկայեցին, որ Տեր-Պետրոսյանն էլ ամենևին այլընտրանք չէ, այլ համակարգի մեկ այլ մոդիֆիկացիա ընդամենը:

Հետևաբար՝ այդ պայմաններում այլընտրանքային ընտրության ակնկալիքները առավելապես հոգեբանական խաբկանք էին, որովհետև թելադրված էին արտաքին բաղադրիչներով, ոչ թե ներքին համակարգային բովանդակությամբ: Նույն կերպ նաև ձանձրալի ընտրության վերաբերյալ պատկերացումներում: Այսինքն՝ հետաքրքիր ընտրությունը առավելապես նույնականացվում էր շոուի ենթագիտակցական ընկալումներով: Ընտրությունը հետաքրքիր էր լինելու ոչ թե իր մրցակցային անկանխատեսելիությամբ, երբ մրցում են մտքերն ու գաղափարները, արժեքներն ու համակարգերը, և քաղաքացու ընտրությունը պետք է որոշի մրցակցության ելքը, այլ մրցում են նմանները, և եթե անգամ հաղթի ոչ իշխանությունը, միևնույն է՝ հաղթողը լինելու է մտածողության և պատկերացումների միևնույն համակարգը: Այս դեպքում, ձանձրալիության բացակայությունը ևս դառնում է ընդամենը արտաքին խաբկանք:

Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ «այլընտրանքի» բացակայությունն ու «ձանձրալիությունը», ըստ էության, հանդիսանում են խաբկանքի բացակայություն: Այսինքն՝ նախագահական ընտրություններն անցնելու են առավելապես առանց խաբկանքի, ու դա այս ամբողջ իրավիճակի դրական կողմերից մեկն է, որը հասարակության համար պետք է դառնա մտածելու խթան, պետք է դառնա մտահոգությունների և քննարկումների, իրական այլընտրանքի և իսկապես հետաքրքիր զարգացումների համար ստեղծագործական մեկնարկ: Թե իշխանությունն է այլևս անկարող հանրությանը խաբել կամ մոլորեցնել, թե ընդդիմությունը: Այսինքն՝ եթե այս իրավիճակին նայում ենք խորքային տեսանկյունից, ապա հենց այդտեղ է այլընտրանքը, որը պետք է գտնել: Այդ ճանապարհին, օգտակար է, երբ հասարակությունը չի հայտնվում հերթական խաբկանքի մեջ: Դա մի քայլ է դեպի իրական այլընտրանքը: Այդ ճանապարհին, Հայաստանի հասարակությունը շարժվում է վայրիվերումներով, հետուառաջներով՝ պարբերաբար քաղաքական կոմբինացիաների գործիք կամ զոհ դառնալով:

Տվյալ պարագայում, թվում է, թե հասարակությունը զոհ է դառնում, ստեղծվում է հիասթափության ու հուսահատության մթնոլորտ: Իրականում, սակայն, ինչքան էլ տարօրինակ չթվա, հասարակությունը տվյալ դեպքում շահում է, որովհետև զերծ է մնում քաղաքական մանիպուլյացիոն պրոցեսներից, ինչպիսին հատկապես վերջին շրջանում հանդիսանում են հայաստանյան ընտրությունները, և ինչի վառ վկայությունն է մասնավորապես վերջին խորհրդարանական ընտրությունը: Ինչպես կօգտագործվի այդ ժամանակահատվածը հասարակության կողմից՝ սա արդեն այլ հարց է, հատկապես հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Հայաստանում ոչ միայն քաղաքացիական, վերկուսակցական կամ ապակուսակցական ինքնագիտակցությունն է բավական առաջընթաց ապրել, այլ նաև քաղաքական կռապաշտությունն ու աղանդավորությունը կամ քաղաքական քրմապետությունը՝ նոր փաթեթավորմամբ, ինչը խորքային առումով ևս խաբուսիկ երևույթ է և ընդամենը հին կամ դեռևս գերիշխող միջավայրի ինքնապահպանման գործիքներից մեկն է:

Եվ այդ իմաստով, իհարկե, պատեհ ժամանակահատվածը հանրայնորեն արդյունավետ օգտագործելու և նոր բովանդակության ու որակի միջավայր ձևավորելու հեռանկարը բավական մշուշոտ և հարաբերական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում