Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ՀՅԴ-ն փոխվարչապետի պաշտոն է ուզում

Դաշնակցություն կուսակցությունն ակնհայտորեն փնտրտուքների մեջ է: Իր տեղը չգտնելով ոչ իշխանական քառյակում՝ փորձում է այժմ էլ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել: Եվ որքան էլ այդ կուսակցության անդամները փորձեն հերքել, թե Հանրապետական կուսակցության հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել և պաշտոններ ստանալ, այնուամենայնիվ՝ իշխանությունների հետ նման քննարկումներ ընթանում են: Դա են վկայում թե՛ քաղաքական կուլիսներում ծավալվող խոսակցությունները, թե՛ իշխանությունների նկատմամբ ՀՅԴ-ի մեղմ, գրեթե ոչ քննադատական պահվածքը:

Արդեն իսկ մամուլում հրապարակումներ են շրջանառվում, թե Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ում փոխարեն ցանկանում է նշանակվել ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, իրականությունը փոքր-ինչ այլ է. Արմեն Գևորգյանը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի նշանակման պատճառով է հրաժարական տալու, այլ միգուցե դա նրան առաջադրվել է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար փոխվարչապետի պաշտոնն է ուզում, և դա ուզում է Դ. Լոքյանի համար:

ՀՅԴ-ն ուզում է ևս երեք՝ մշակույթի, կրթության և գիտության ու աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունները:

Պարզապես այդ կուսակցությունում դեռ զգուշանում են իրենց շարքերից, շարքային կուսակիցներից, ովքեր կարող է չհասկանան ղեկավարության այդ քայլը և միգուցե դեմ դուրս գան իրենց ղեկավարներին: Այս կուսակցության դեպքում միշտ էլ խոսակցություններ են եղել, որ շարքային անդամները դժգոհ են ղեկավարներից, որ նրանք պաշտոններ ստանալով կամ իշխանությունների հետ այլ համագործակցությունների արդյունքում հարստանում են, իսկ իրենց բաժին է ընկնում միայն բացասական համբավը: Այնպես որ՝ ՀՅԴ-ն դեռ բանակցում և մտածում է:

Իսկ իշխանություններին, հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանին անհրաժեշտ է Դաշնակցության հետ կոալիցիայի կազմումը: Փոխվարչապետի պաշտոնը նա է խոստացել Դ. Լոքյանին: Վերջինս, ասում են, վարչապետի հետ բավականին մտերիմ է, նրա հետ համատեղ բիզնես ունի: Եվ դրա շնորհիվ է, որ Դ. Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, Հ. Աբրահամյանի հետ գերատեսչությունից գերատեսչություն է տեղափոխվում:

Հ. Աբրահամյանին անհրաժեշտ է ՀՅԴ-ի հետ համագործակցությունը իր գործողությունների և ծրագրերի համար աջակցություն ստանալու նպատակով: Առաջիկայում կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնելու 2015թ. բյուջեի նախագիծը: Եվ որպեսզի այն չքննադատվի նաև ՀՅԴ-ի կողմից, հակառակը՝ այդ կուսակցության կողմից որոշակի աջակցություն ստանա, Հ. Աբրահամյանը ցանկանում է նրանց պաշտոններ տալ:

Մյուս կողմից էլ՝ վարչապետը ցանկանում է ազատվել վերը նշված նախարարությունների ղեկավարներից: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թեև ճկուն գործելաոճ է դրսևորում փոփոխվող վարչապետերի նկատմամբ, այնուամենայնիվ՝ կառավարությունում Հ. Աբրահամյանի սիրելիներից չէ՝ մանավանդ, որ նրան չեն սիրում նաև Հ. Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ի սկզբանե է հայտնվել Հ. Աբրահամյանի թիրախում՝ նա համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից և այդ պատճառով էլ չի ընդունվում Հ. Աբրահամյանի կողմից: Ինչ-ինչ պատճառներով Հովիկ Աբրահամյանի համար ընդունելի չէ նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ուստի ՀՅԴ-ի հետ համագործակցելու և նրանց այդ պաշտոնները տալու միջոցով վարչապետը միաժամանակ կազատվի նաև այդ նախարարներից:

Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում ՀՅԴ-ն խորացնի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ և որոշ պաշտոններ ստանա:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում