Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Պլանավորված է, որ Բիձինա Իվանիշվիլին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:











































