Բելգիայի Շառլերուա քաղաքում զանգվածային խնջույքի ժամանակ 7 տարեց մարդ է մահացել, հայտնում է Nord Presse-ը:
5 մարդ մահացել է սրտի կանգից, ևս 2-ը՝ թոքերի այտուցից:
Երեկույթին հավաքվել էր 200 տարեց մարդ: Միջոցառմանը կարող էին մասնակցել միայն նրանք, որոնց տարիքը գերազանցում է 65-ը:
Ծրագրվում էր, որ դա լինելու է 2014թ. Եվրոպայի տարեցների ամենազանգվածային խնջույքը:
Երեկութի ամենաթեժ պահին երկու տարեցներ կրծքավանդակում ցավ էին զգացել։
Ինչպես նշում է գործակալությունը, նրանք ու ևս 33 տարեցներ մինչ այդ սեքսուալ հարաբերություն են ունեցել ինչ-որ Ջոսելինայի հետ:
Դրանից հետո ևս մի քանի մարդու ինքնազգացողությունը վատացել է: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրանցից 7-ը մահացել են:







































