ԱՄՆ-ի Մեն նահանգի Նյուրի քաղաքում անցկացվել է ուսերին դրված կանանց տանելու ամենամյա առաջնություն, որը տեղի է ունենում 13-րդ անգամ: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Զույգերը պետք է 278 մետր հեռավորությունը հաղթահարեին նվազագույն ժամանակում: Նրանք պետք է հաղթահարեին լճակն ու մի քանի խոչընդոտներ: Հաղթող են դաձել Ջեսի Վոլն ու Քրիստինա Արսելաուլտը: Նրանք պատրաստվում են ամուսնանալ 2015-ի հունիսին, սակայն կազմակերպիչները նրանց թույլ են տվել մասնակցել մրցույթին:
Մրցանակները հաղթողներին հանձնվում են ըստ քաշի: Տղամարդիկ ստանում են գարեջուր, իսկ կանայք՝ գումար՝ յուրաքանչյուր կգ-ի դիմաց 11 դոլար:










































