Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռւոսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը անդրադարձավ նաև հայազգի Հրաչյա Հարությունյանի դեպքին: Նա մանրամասն թվարկեց, թե ինչ օգնություն են ցուցաբերել Հրաչյա Հարությունյանին, օգնություն են ցույց տվել նրա բարեկամներին, վճարել են Ռուսաստանի առաջին ալիքով նյութեր պատրաստելու և առկա բացասական վերաբերմունքը ցրելու համար, փաստաբաններ են վարձել և այլ կարգի օգնություն ցուցաբերել: Այս ամենը թվարկելուց հետո, սակայն, Արա Աբրահամյանը հայտարարեց, որ դա իր պարտականությունների մեջ չէր մտնում: «Ես պետություն չեմ, ես պարտավոր չեմ: Ուզում եմ բոլորդ իմանաք. ընդհանրապես ես պարտավոր չեմ որևիցե մի գործ անել, այն ինչ որ թվարկեցի: Դա իմ պարտականության մեջ ընդհանրապես չի մտնում: Դա չի մտնում հայերի միության պարտականության մեջ: Ես էդ ամեն ինչը անում եմ որպես հայ մարդ, հայ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում:











































