Կենդանիներին առնչվող YouTube-ի տեսադարանը համալրվել է ուշաթափվող այծի մասին տեսանյութով:
Կենդանին ուշաթափվում է այգու տաղավարի մոտ 10 սմ բարձրությունից խոտածածկ տարածք իջնելիս, սակայն մի քանի անհաջող փորձերից հետո կարողանում է ոտքի կանգնել ու սնվել: Եթե տերը նրան չկանչեր, կենդանին անվերջ վախեցած կմնար այնտեղ:
Մասնագետները նշում են, որ կենդանին իրականում չի ուշաթափվում, գտնվում է գիտակից վիճակում, սակայն մարմինը «արգելափակվում» է:










































