People ամսագիրը նշել է այն աստղերին, ովքեր 2012 թ. ամենաառատաձեռնն են եղել և իրենց հոնորարները ծախսել են բարեգործական նպատակներով:
Առաջին տեղը զբաղեցրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 23-ամյա երգչուհին 4 մլն դոլար է նվիրաբերել Քանթրիի թանգարանին և Փառքի սրահին։ Նա նաև Ռոբերտ Ֆ. Քենեդու անվան «Հույսի զարկերակ» մրցանակի մրցանակակիրն է:
Երկրորդ տեղում Մայլի Սայրուսն է, ով քարոզում է կենդանիների պաշտպանության կազմակերպություններում և ներդնում բավականին մեծ ֆինանսական միջոցներ:
Սոցիալական ոլորտին ուշադրություն դարձնող աստղերի թվում են նաև Չեննինգ Տատումը, Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, Փիքկը, Սելենա Գոմեսը և Իեն Սոմերհոլդերը:









































