Մոտ 100 բրիտանացի հպատակներ այսօր առավոտյան ժամանել են Նորֆոլքում գտնվող Սանդրինհեմյան դղյակ` Եղիսաբեթ 2-րդ թագուհուն և նրա ընտանիքին երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթելու համար: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Թագուհին իր մյուս հարազատների հետ Ծննդյան պատարագին մասնակցել է Մարիա Մագթաղինացի եկեղեցում:
Եղիսաբեթ 2-րդը թարմ և հանգիստ տեսք է ունեցել և ուրախությամբ ընդունել է ոչ միայն շնորհավորանքները, այլ նաև նվերներ՝ Սանտա Կլաուսի օգնականներից:
Իսկ ահա արքայազն Ուիլյամը և կոմսուհի Քեթրինը, խախտելով բազմադարյան ավանդույթը, Սուրբ Ծնունդն անցկացրել են Բաքլբերի քաղաքում, Միդլթոնների հետ:
Իսկ արքայազն Հարին մնացել է Աֆղանստանում:








































