Հոկտեմբերի 13-ին Լոնդոնում մեկնարկում է «Շոկոլադի շաբաթ» անվանումը ստացած միջոցառումը, որին, ըստ նախնական գնահատականների, կմասնակցի մոտ 15.000 մարդ: Այս մասին գրում է Kedem-ը:
Շոկոլադի բրիտանացի լավագույն արտադրողները իրենց արտադրանքը կներկայացնեն հյուրերին, կանցկացնեն մաստեր-դասեր և ցանկացողների համար կկարդան դասախոսություններ:
Այցելուները կկարողանան սովորել իսկական տրյուֆելներ պատրաստել և կտեսնեն շոկոլադի օրիգինալ նմուշներ: Բացի այդ՝ հնարավոր կլինի փորձել համաշխարհային հայտնի ապրանքանիշների շոկոլադե արտադրանքները:
Շոկոլադի շաբաթվա շրջանակներում կանցկացվի նաև նորաձևության ցուցադրություն, որտեղ հագուստները պատրաստված կլինեն բոլորի կողմից շատ սիրելի ապրանքատեսակից: Միջոցառումը կանցկացվի Olimpya ցուցադրման կենտրոնում:










































