«Այն երկրներում, որտեղ թեկնածուներից յուրաքանչյուրը կարծում է, թե իր ծրագիրն ավելի լավն է, քան մյուսինը, այ դրանցում լինում է բանավեճ, ապա սկսում է քննարկել արդեն երրորդ կողմը` ժողովուրդը: Բայց այնտեղ, որտեղ գալիս են ինքնահաստատման համար, բանախոսելու առարկա գոյություն չունի: Դառնում է մենախոսություն, ամեն մեկը գալիս է, իր արիան երգում և գնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքերով, ընտրողների մեջ կա մի զանգված, որ որոշումը կայացնում է վերջին պահին և որոշման հիմքում վստահությունն է՝ ուժի կամ անձի նկատմամբ, նա ձայնը տալիս է այն անձին, որը հաղթող է և ուզում է ինքն էլ լինել հաղթող: «Նրանք, ովքեր արդեն կողմնորոշված են, ինչպես էլ բանավիճեն, միևնույն է` նրանք սեփական տեսակետին են համոզվում: Մոտ 20-30 տոկոսը ընտրողների վերջին պահին են ընտրություն կատարելու, և նրանց է ուղղված քարոզարշավը: Ծրագրային դրույթները մշակված չեն այն աստիճան, որ նրանք կարողանան բանավեճի ժամանակ քննարկման առարկա դարձնել»,- ասել է սոցիոլոգն ու հավելել, որ կուսակցականների միայն 18 տոկոսն է ծանոթ կուսակցության ծրագրերին, ժողովրդի` 3-5 տոկոսը: Ըստ նրա՝ զանգվածը ծրագրային նրբությունների մեջ չի խորանում, նրա համար կարևոր են դեմքերն ու կարգախոսը: Բայց դա չի նշանակում, որ բանավեճ պետք չէ. դա կրթելու լավ միջոց է:
Սոցիոլոգի խոսքերով՝ այսօր արդեն ընտրողը գիտի ում և ինչի համար է ընտրում: «Եթե ուզում ես ՀՀԿ-ին հաղթել, պետք է կամ այս ուժը կիսես, կամ էլ երկրորդը ստեղծես»,- ասել է Ադիբեկյանը` ավելացնելով, որ մի պահ ԲՀԿ-ն կարող էր դառնալ երկրորդը, բայց…









































