Իրանը կանխել է ԱՄՆ-ում կազմակերպված ցանցահենային հարձակումը, որն ուղղված է եղել երկրի մշակույթի նախարարության ստորաբաժանումներից մեկի դեմ, հաղորդում է Fars իրանական գործակալությունը:
Գործակալության տվյալներով` հարձակումն իրականացվել էր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Ցանցահենային հարձակման թիրախ են եղել Իրանի մշակույթի նախարարության տեղեկատվական կենտրոնի վարչության համակարգիչները: Նշվում է, որ Իրանի գերատեսչության մասնագետները հաջող կերպով կանխել են ցանցահենային հանցագործների հարձակումը:
Ավելի վաղ Իրանի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ որոշ արտադրական ձեռնարկությունների համակարգիչների ցանցերում հայտնաբերվել է վիրուս, որը նման է Stuxnet համակարգչային որդին: Հաղորդվել է, որ վիրուսը վնասազերծվել է:











































