Ամերիկացի քաղաքագետ Դիք Մորիսը համարում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրի պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետայի հետ դավադրություն է կազմակերպել ընդդեմ գործող նախագահի՝ հաղորդում է The Hill-ը:
Մորիսի կարծիքով՝ հենց Քլինթոնի խորհրդով Պենտագոնի նախկին ղեկավարը խիստ քննադատության ենթարկեց Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը:
«Այն, ինչ անում է Պանետան, հարված է, պատվիրված սպանություն Հիլարիի համար: Պանետան Հիլարիի մարդն է, այլ ոչ թե Օբամայի: Հստակ և ճշմարիտ նկարագրելով Օբամայի կաբինետի աշխատանքը՝ նա Հիլարիին շահեկան լույսի ներքո է ներկայացնում, այն դեպքում, երբ Օբաման ավելի վատ վիճակում է հայտնվում: Ես կարծում եմ, որ նա իր մրցանակը երկնքում կստանա»,- հայտարարել է քաղաքական վերլուծաբանը նյույորքյան ռադիոկայաններից մեկի եթերում:










































