Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ շուտով թիմի երկրպագուները կմոռանան «Ռեալ»-ի անհաջողությունների մասին:
«Միանշանակ, մրցաշրջանի առաջին հատվածը ձախողված է: Ամեն դեպքում «Ռեալ»-ի անհաջողությունները չեն կարող երկարատև լինել: Եկեք չկախենք մեր քիթը, այլ ամեն ինչ անենք՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելու համար»,- AS-ը փոխանցում է Ռամոսի խոսքերը:






































