Շանհայում ավարտվեց թենիսի «Մասթերս-100» կարգի մրցաշարը:
Մրցաշարի եզրափակիչում աշխարհի երրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ: Գրանցվել է 7:6 (6) 7:6(2) հաշիվը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոջեր Ֆեդերերի համար այս տիտղոսը 81-րդն էր իր կարիերայի ընթացքում: Մրցանակներից 4-ը նա նվաճել է 2014 թվականին:






































