Իսրայելի իշխանությունները թույլատրել են հրապարակել անցյալ ամիս Արևմտյան ափին պաղեստինյան ահաբեկչական ցանց բացահայտելու մասին տեղեկությունը։
Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ (ՊԱԱՃ) ահաբեկչական կազմակերպությունը հատուկ կառույց էր ստեղծել, որը պետք է զբաղվեր Իսրայելի քաղաքացիներին և զինվորներին գերեվարելու գործով, որպեսզի նրանց փոխանակեին իրենց ղեկավար Ահմեդ Սաադաթի հետ։
Սաադաթը մեղավոր է ճանաչվել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռահամիմ Զեեվիի սպանության համար։ Ահաբեկիչների նպատակն է եղել գերեվարված իսրայելցիներին փոխանակել նաև իսրայելյան բանտերում գտնվող պաղեստինյան այլ ահաբեկիչների հետ։
Խմբավորումը գործել է Ռամալլահ քաղաքում և շրջակայքում։ Նրանց հետ ձերբակալվել է նաև ութ կասկածյալ։ Բոլոր ձերբակալվածները մեղսունակ են ճանաչվել։
Գլխավոր մեղադրվողներին կդատեն Հուդայի և Սամարայի ռազմական տրիբունալները։










































