Գազայի վերականգնման միջազգային կոնֆերանսը՝ ավելի քան 50 դոնոր երկրների և հումանիտար կազմակերպությունների մասնակցությամբ, կիրակի տեղի կունենա Եգիպտոսի մայրաքաղաքում: Ինչպես այդ կապակցությամբ հայտարարել էր АРЕ-ն՝ Եգիպտոսի, Պաղեստինի և Նորվեգիայի նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումի նպատակը պաղեստինյան ժողովրդին օգնություն ցույց տալն է, որը կրել է մեծ ֆիզիկական ու բարոյական կորուստներ և որին մեծ նյութական վնասներ են հասցվել Իսրայելի ռազմական օպերացիայի հետևանքով:
Ինչպես նշել է АРЕ-ի արտաքին քաղաքականության վարչությունը՝ Գազայի ցանկացած քաղաքական ու տնտեսական աջակցություն ուղղված է կրակի ռեժիմի դադարեցմանը, կայունության ամրապնդմանը և գրեթե ամբողջությամբ ավերված Գազայի արագ վերականգնմանը: Ֆորումի խնդիրներից մեկն է հասնել նրան, որ Իսրայելը հանի Գազա մթերքների ներմուծման արգելքը, ինչը թույլ կտար արագացնել Գազայի վերականգնումը:
Հուլիսին սկսված Իսրայելի ռազմական օպերացիան տևել է 50 օր: Դրա ընթացքում զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, Գազայի ամբողջ ենթակառուցվածքը գրեթե ավերված է:










































